Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին՝ վերընտրվելու կապակցությամբ
13/06/2014 13:30

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին՝ վերընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին՝ վերընտրվելու կապակցությամբ