Միխայիլ Շումախերին տեղափոխել են հիվանդանոցի այլ բաժանմունք
13/06/2014 15:30

Միխայիլ Շումախերին տեղափոխել են հիվանդանոցի այլ բաժանմունք

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը տեղափոխվել է Գրենոբոլի հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով գերմանական «Bunte» պարբերականին:

Նշենք, որ անցյալ շաբաթ Գրենոբոլի հիվանդանոցը հերքել էր տարածված այն տեղեկությունները, թե Միխայիլ Շումախերը մահացել է:

Հիւշեցնենք՝ մրցարշավորդը գլխի լուրջ վնասվածք է ստացել անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ֆրանսիայում դահուկներով սահելու ժամանակ: Այդ ժամանակից նա արհեստական կոմայի մեջ է:
 
Նախորդող հրապարակում՝ Միխայիլ Շումախերը բացել է աչքերը

Միխայիլ Շումախերին տեղափոխել են հիվանդանոցի այլ բաժանմունք