.jpg)
Վանեսա Տևես. «Կառլիտոն ընտրանու մյուս բոլոր ֆուտբոլիստներից լավն է»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսի կինը` Վանեսա Մանսիլյան, վստահ է, որ իր ամուսնուն Բրազիլիայում մեկնարկած աշխարհի առաջնությանը չհրավիրելն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի սխալն է և որ դա անարդարացի է: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Անարդար է, որ Կառլոսին չեն հրավիրել հավաքական: Թիմը մրցելույթներ կունենա առանց ժողովրդի սիրելիի: Բոլորն էլ գիտեն, որ Կառլիտոն ընտրանու մյուս բոլոր ֆուտբոլիստներից` այդ թվում Լիոնել Մեսսիից լավն է: Մյուս կողմից` դա լավ է մեր ընտանիքի համար: Հիմա նա կարող է վայելել հանգիստն իմ ու երեխաների կողքին»,- նշել է Վանեսան: