.jpg)
Վալդեսի վերաբերյալ «Մոնակոն» որոշում կկայացնի հուլիսին
«Մոնակոյի» ղեկավարությունը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի չի պատրաստվում պայմանագիր կնքել «Բարսելոնի» 32-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, ով ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Ակումբը տեղեկացնում է, որ հուլիսին Վալդեսը բուժզննման կենթարկվի, որից հետո կկայացվի վերջնական որոշում:
Նշենք, որ իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ մարտի վերջին դարպասապահը վնասվածք էր ստացել` շարքից դուրս մնալով 7 ամսով:
2013/14 թթ. մրցաշրջանում Վալդեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 26 հանդիպման` բաց թողնելով 21 գնդակ: