.jpg)
Ավտոպատահար՝ Վայք քաղաքի մոտ. Վարորդը հոսպիտալացվել է
Նախօրեին ժամը 13.10-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 167-րդ կմ-ին «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդ Գ.Պ.-ը (ծնվ. 1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: