Այս տարվա հոկտեմբերին Շառլ Ազնավուրը մեծ համերգ կունենա Մոսկվայում
14/06/2014 12:46

Այս տարվա հոկտեմբերին Շառլ Ազնավուրը մեծ համերգ կունենա Մոսկվայում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այս տարվա հոկտեմբերին վերջին համերգով ելույթ կունենա Մոսկվայում: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Ազնավուրի միակ ու վերջին համերգը ռուս հանդիսատեսի համար տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում» »,- գրում է պարբերականը:

Ռուսաստանում Ազնավուրը կավարտի իր համերգային գործունեությունը և այդ պատճառով համերգի ժամանակ կկատարի իր բոլոր լավագույն ու ճանաչված երգերը:

Նշենք, որ աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի նշում է իր 90-ամյակը:
 

Այս տարվա հոկտեմբերին Շառլ Ազնավուրը մեծ համերգ կունենա Մոսկվայում