Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց
14/06/2014 13:33

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց

Պաշտպանության Բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Այս ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց