Փրկարարները լճակից դուրս են բերել 17-ամյա քաղաքացու դիակ
14/06/2014 16:28

Փրկարարները լճակից դուրս են բերել 17-ամյա քաղաքացու դիակ

Այսօր` ժամը 14.03-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող արհեստական լիճը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և «Լոռե» փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ Ն. Ջ.-ի (ծնվ.1997թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: 

Փրկարարները լճակից դուրս են բերել 17-ամյա քաղաքացու դիակ