«Աքիլլես» ՀԿ-ի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին
14/06/2014 14:11

«Աքիլլես» ՀԿ-ի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին

Տասնյակ հազարավոր վարորդներ տուգանքների պատճառով հայտնվել են դժվար իրավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վարորդները հիմնականում ժամանակին չեն ծանուցվել և գործը միանգամից ուղարկվել է ԴԱՀԿ:

«Եթե փոստատարը թակեց դուռը ու հասցեատիրոջը չգտնելով՝ այն տա մեկ այլ անձի, հասցեատերը համարվում է պատշաճ ձևով ծանուցված: Այս տարօրինակ օրենքի պատճառով էլ մարդիկ ընկնում են կրակը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ն էլ անգամ 5000 դրամ տուգանքի դեպքում արգելանք է դնում քաղաքացու ամբողջ գույքի վրա, երկու ամիս անց տուգանքը հնգապատկվում է:

Է. Հովհաննիսյանը ասաց, որ ինքը սրա վերաբերյալ դիմում է գրել ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին:

Նախորդող հրապարակումներ՝ Նարեկ Բավեյանի բանկային հաշիվը ևս սառեցվել է. «Ինձ շփոթել են ահաբեկչի հետ»

Պետրոս Ղազարյանի հաշվի վրա կալանք է դրվել

Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

«Աքիլլես» ՀԿ-ի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին