.jpg)
Օդանավակայանի տարածքում ապրող բնակիչները հուլիսին կտեղափոխվեն ՀԱԹ
Հուլիսի մեկից՝ 1989 թվականնից օդանավակայանի հարակից տարածքում ապրող շուրջ 164 ընտանիք՝ մոտ 800 անձից բաղկացած՝ շուտով կտեղափոխվի նոր թաղամաս, բոլորովին նոր բնակարաններ:
Օդանավակայանի գործունեության, ինչպես նաև օդանավակայանի հարակից տարածքում բնակվող մարդկանց առողջության նկատառումներից ելնելով «Արմենի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ ՀՀ կառավարության հավանությամբ և 2008 թվականի հաստատված մաստեր պլանի շրջանակներում նախաձեռնել է ծրագիր, ըստ որի՝ օդանավակայանի հարակից տարածքում ապրող քաղաքացիները շուտով կվերաբնակեցվեն Հարավ արևմտյան թաղամասում, որտեղ բնակիչներին կհատկացվի շուրջ 7000 քմ տարածք:
Տարածքը գտնվում է շահեկան դիրքում՝ սուպերմարկետի, դպրոցի ու կոմերցիոն կենտրոնի հարևանությամբ, իսկ բնակիչների նախկին տարածքը կհանձնվի «Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը: Բացի այս՝ օդանավակայանում աշխատող բնակչներին կտրամադրվի նաև անվճար տրանսպորտ:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլի արդյունքում շահագործման այսօր հանձնվեց 3 բնակելի շենք, որտեղ կտեղափոխվի շուրջ 67 ընտանիք: Ի դեպ՝ բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության մենեջեր Մարսել Վենդեն, մնացած մյուս ընտանիքները նոր բնակարաններ կտեղափոխվեն ընդամենը մի քանի ամսից: «Օդանավակայանի հարակից տարածքում ապրելը ոչ միայն անվտանգ չէ, այլև վնասում է մարդու առոողջությանը: Առաջին փուլի ընթացքում կտեղափխվի 67 ընտանիք, իսկ երկրորդ փուլի ընթացում՝ շուրջ 120 ընտանիք»,-ասաց նա՝ շարունակելով, որ նախկին երկու շենքերի փոխարեն կառուցվել է երեք նոր շենք, որտեղ ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա ամբողջովին նոր բնակարաններ:
Շենքերի գլխավոր ճարտարապետ Գաբիել Արաբյանը նշեց, որ շենքերը սեյսմակայուն են, իսկ բնակարանների չափերը նվազագունը 10 տոկոսով գերազանցում է բնակիչների ներկայիս բնակարանների չափերին: Դրանք ունեն նաև պատշգամբ: «Շնեքերն ամողջությամբ բետոնից են, իսկ դրսի պատի համար օգտագործվել է նաև տուֆ քար: Շենքը նախագծվել է հատուկ մտածված, որպեսզի սնեյակներն ամողջությամբ լինեն լուսավոր»,- մանրամասնեց նախագծի հեղինակը:
Նշենք, որ շինարարության առաջին փուլը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդ փուլը նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերն: «Շինարարությունը տևում է մոտավորապես 2 տարի, սակայն երկրորդ փուլը նախատեսում ենք ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ: Երկրորդ փուլի արդյունքում այստեղ կտեղափոխվեն այն բնակիչները, ովքեր ապրում են 2 և4 հարկանի հանրակացարաններում: Շենքերը ջրաֆիկացված ու գազաֆիկացված են: Այս ընտանիքներից շատերն այսօր ապրում են ոչ նորմալ պայմաններում: Մենք բնակիչներին տալիս ենք առավել լայն հնարավորություններ»,-ասաց ճարտարապետը:
Ընկերության մենեջեր Մարսել Վենդեն ընդգծեց, որ ընկերությունը միտք ունի բնակիիչների նախկին տարածքն ազատել, այնուհետև քանդել, իսկ տարածքի հետ կապված հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: