.jpg)
Gallup. Ամերիկացիների կեսից ավելին չի վստահում Բարաք Օբամային
Ամերիկյան հայտնի Gallup ինստիտուտի իրականացված հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին կասկածում է նախագահ Բարաք Օբամայի անկեղծությանը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 1207 հարցվածներից միայն 48% է կարծում, որ նախագահը հասկանում է այն խնդիրները, որոնց հետ ամեն օր բախվում է շարքային ամերիկացին:
Հարցվածների 45% ի դեմս Օբամայի տեսնում է ուժեղ առաջնորդի, իսկ 39%-ի կարծիքով, նախագահը կարողանում է արդյունավետ կառավարել երկիրը:
Gallup-ի հարցումները առաջարկում էին Օբամային գնահատել 6 բնութագրերով: Հարցումների այս տարվա ցուցանիշը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: