.jpg)
Գևորգ Կոստանյան. Ս. Խաչատրյանի եղբորորդու գործով ապատեղեկատվություն է եղել
Որևէ նշանակություն չունի, թե ինչ է գրել մամուլը, եթե փաստ չկա, ես գործը դատարան չեմ տանելու: Այս մասին:
Գլխավոր դատախազը, անդրադառնալով Գորիսում վերջերս կատարված դեպքերին, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին կասկածվում էր մարդ ծեծելու և առևանգելու մեջ, ասաց, որ մամուլի հրապարակումները կարող են տրամագծորեն հակառակ լինել իրականությանը:
«Նման երևույթները նորություն չեն մեր հասարակության մեջ, երբ սկզբում մամուլում այնպիսի իրավիճակ ու հանգամանքներ կարող ենք տեսնել, որ ես որպես դատախազ վատ զգացում եմ ունենում, բայց ամեն անգամ, երբ ծանոթանում ես գործի նյութերին, հասկանում ես, որ կա տրամագծորեն այլ իրավիճակ և այնպիսի փաստեր կան, որոնք կապ չունեն այդ հրապարակումների հետ:
Մամուլում տեսնում ենք դանահակարությունը, առևանգում, հետո փաստերով տեսնում ենք, որ առնվազն չկա որևէ մարմանական վնասվածք, առևանգում, սա շատ ավելի վտանգավոր է, որովհետև մենք ունենում ենք փաստեր, հասարակական կարծիք, նախաքննություն կամ դատաքննություն և հետո խնդիր ենք ունենում հասարարական կարծիքը վերափոխելու ուղղությամբ: Ինչ ուզում են՝ թող գրեն, դա որևէ նշանակություն չի ունենալու, եթե չկա փաստ, ես այդ գործը դատարան չեմ տանելու: Բայց մամուլի հրապարկումը վնաս է պատճառում մարդկանց: Մարդու մասին գրում են, որ նա ծեծել է, բռնաբարել է, հետո հասկանում ես, որ դա չկա, բա այդ մարդու և նրա հարազատների ճակատագիրը խեղվեց:
Դրա համար էլ շատ դեպքերում ես ասում եմ, որ մամուլի հրապարակումներին պետք է շատ ավելի զգույշ անդրադառնալ: Բազմաթիվ նման օրինակներ կան, մամուլով մի շարք հասարական հնչողություն ունեցող գործով ականատես եղանք, որ այս զինվորին ծեծել են, նվաստացրել, բռնաբարել են և ես, որպես զինվորական դատախազ, անմիջապես գնացի հսկողություն իրակացնելու, փորձաքննությամբ, գործի հանգամանքներով բացառվեց այդ համանքներից յուրաքանչյուրի առկայությունը, իսկ հայրը, որ մամուլում գրել էին, որ ասել էր, թե ինքն էր նման բաներ հայտնել, երբ հորը կանչեցին հարցաքննության, ասեց, որ ինձ զանգեցին և ասացին, որ սենց բան կա: Եվ երբ հեռախոսային վերծանումներով գտանք այն անձնավորությանը, որը զանգել, ասել էր իրեն, որ նման բան կա, պարզվեց, որ դա լրագրող էր եղել:
Եվ այդ լրագրողի հետ էլ առերեսման արդյունքում հայրը պնդեց, որ ես նման բան չեմ ասել: Որևէ սենսացիա հրապարկելու համար նման բան է արվում, բա հետո էս մարդկանց կենսագրությու՞նը, այդ զինվորը ո՞նց է շարունակելու իր կանքը այս հասարակության մեջ, այսինքն, լրագրողը մեկ հրապարկման համար մի ողջ ճակատագիր խորտալեկ իր հարազատներով հանդերձ: Հիմա անկեղծ ասեմ, այդ զինծառայողը երկրից գնացել է զուտ այդ պատճառով: Այսինքն, տեղեկատվության, այս դեպքում ապատեղեկատվ ազատությունը վնա՞ս տվեց այդ գործին, թե օգուտ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին «բարիշել» է ծեծված տղաների հետ
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին բացատրություն է տվել ոստիկանությունում