.jpg)
14/06/2014 13:48
Լարս-Կազբեկի ավտոճանապարհն այսօրվանից բաց է
Վերին Լարս-Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախորդող հրապարակում՝ Լարսի ավտոճանապարհը դեռևս փակ է