.jpg)
«ՎԱԶ-2106-ը» դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Այսօր` ժամը 10.44-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ն (ծնվ. 1980թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: