Սանդորա բնական հյութերը այսուհետ կարտադրվեն նաև Հայաստանում
14/06/2014 15:18

Սանդորա բնական հյութերը այսուհետ կարտադրվեն նաև Հայաստանում

Ամառը հետաքրքիր անակնկալներ է պատրաստել հայ սպառողի համար: Սկսած հունիս ամսից` Հայաստանում սկսվելու է «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը, որոնք վաճառքի կհանվեն թե´ Հայաստանում, և թե´ Հայաստանից դուրս՝ ԱՊՀ տարածքում: Այսուհետ՝ ընկերությունը հենց Հայաստանում, հայկական քաղցրահամ ջրի միաձուլմամաբ, կարտադրի Սանդորա տեսակի խնձորի, նարնջի, կարմի նարնջի, բանանի, արքայախնձորի, մուլտիֆրուտի բնական հյութեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանը նշեց, որ 2011 թվականին բաժնետերերի ջանքերով՝ ընկերության և «Պեպսիկո», ինչպես նաև «ՏԵՏՐԱՊԱԿ» ընկերությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը սկսել նաև Հայաստանում: Նրա խոսքով՝ պայմանագիրը կնքվել է 2012 թվականին, իսկ այս տարի Հայաստան են բերվել նոր և գերժամանակակից հոսքագծեր, որոնք կգործարկվեն շուտով:

Ընկերության տնօրենի խոսքով՝ դա թույլ կտա նաև Հայաստանում ստեղծել նոր աշխատատեղեր:

«Եղել է մոտ 4 մլն եվրոյի չափով համախառն ներդրում և պետական աջակցության շնորհիվ ընկերությունը ստացել է նաև ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորություն»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ ամենակարևոր տարբերությունը, որը կզգա հայ սպառողը, սկզբնական շրջանում կլինի միայն համային առումով: «Ամենակարևոր տարբերությունը՝ դա հայկական ջրի առկայությունն է: Մեր մասնագետների ջանքերով, Հայաստանում արտադրված «Սանդորա» հյութերը հայկական համային հատկանիշներով ներկրվող «Սանդորայից» համեմատաբար ավելի լավն են լինելու»,- ասաց Մինասարյանը:

Ինչ վերաբերում է գնային տարբերությանը՝ ապա ընկերության գլխավոր տնօրենը դժվարացավ որևէ ստույգ պատասխան տալ, սակայն նշեց, որ կփորձեն համեմատաբար ավելի մատչելի գնով դրանք դուրս բերել շուկա: «Գնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել, սակայն ընկերությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործող գինը չբարձրանա: Մինչ օրս Հայաստանում «Սանդորայի» ներկրմամբ զբաղվել է իրավաբանական այլ անձ, սակայն այսօր ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ մեր ընկրերությունը զբաղվելու է միայն շշալցմամբ, իսկ փաթեթավորմամբ կզբաղվի միայն «Սանդորան»»,- մանրամասնեց Մինասարյանը՝ հստակեցնելով, որ ձեռնարկությունում այսօր էլ գործում են ապակե և պլաստմասե շշալցման հոսքագծեր:
Ի դեպ՝ նոր հոսքգծերի հետ ծանոթանալու էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ընկերության աշխատակիցները մեծ շուքով դիմավորեցին:

Սանդորա բնական հյութերը հայաստանյան շուկայում համարվում են համար 1 բնական հյութերը: «Այսօր շուկայի 50 տոկոս զբաղեցնելը բավականին մեծ շուկայի կշիռ է մեզ համար: Հայաստանում արտադրվող համերը կլինեն ամենահայտնի համերը, որը կազմում է սպռվող տեսկի շուրջ 80 տոկոսը: Կլինեն համեր, որոնք կշարունակեն ներկրվել, սակայն դրանց քանակը շատ չնչին է լինելու: Մի քանի շաբաթ հետո հայ սպառողը շուկայից արդեն կգնի հայկական «Սանդորան»՝ հայկական շուկայում»,- հավելեց նա:
Նշենք, որ տարբերանշանը կլինի հենց փաթեթի վրա: Ինչ վերաբերում է նոր աշխատատեղերին՝ ապա արդեն շուրջ 10 աշխատատեղ ստեղծվել է, որոնք պետք է աշխատեն նոր հոսքագծի վրա: «Առաջիկայում կստեղծվեն նաև հավելյալ՝ 25-30 նոր աշխատատեղեր»,- նշեց Մինասարյանը:

Նշենք նաև, որ ընկերությունը այս պահին բնական հյութերը կարտադրի միայն ներքին շուկայի սպառման համար, իսկ առաջիկայում ծավալները կընդլայնի նաև արտահանելու նպատակով: «Արտահանման համար այս պահին բանակցություններ են ընթանում: Հայաստանոում արտադրվող «Սանդորան» կարտահանվի նաև ԱՊՀ երկրներ»,- ասաց նա:

Ընկերության տնօրենը հավելեց նաև, որ հումքը կներկվի «Պեպսիկո» ընկերության կողմից: «Տեղական ֆերմերնեի հետ դեռևս չունենք որևէ պայմանավորվածություն: Աշխատում ենք հայկական բրենդ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց ընկերության տնօրենը:
 

Սանդորա բնական հյութերը այսուհետ կարտադրվեն նաև Հայաստանում