.jpg)
Ալոնսո. «Շումախերի համար շատ ուրախ եմ»
«Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն անչափ ուրախ է, որ «Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակն աստիճանաբար կայունանում է: Այսօր հայտնի է դարձել, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և արձագանքում է արտաքին ազդակների ձայներին:
Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում և Շումախերին ընտանիքի անդամներին թույլ են տվել մարզիկին տանել Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է դեկտեմբեր ամսից:
«Շումախերի մասին լուրն ինձ ցնցել է: Շաբաթվա հիանալի սկիզբ է` լավ նորություններով: Շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ հունով»,- նշել է Ալոնսոն: