.jpg)
Երգչուհի Անչոկը նոր տեսահոլովակ է նկարահանել
Երգչուհի Աննա Աղաջանյանը՝ նույն ինքը՝ Անչոկը, տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում. նրա երկրպագուներն անհանգստանում են և հարցնում՝ արդյոք երգչուհին հեռացե՞լ է երգարվեստից: Life.panorama.am-ի հետ զրույցում Անչոկը հավաստիացրեց, որ ինքը շարունակում է գործել այս ոլորտում, ունի մի քանի նոր երգ, որոնցից մեկի հիման վրա արդեն նկարահանել է տեսահոլովակ:

«Այն կոչվում է «Моя мечта», տեսահոլովակը նկարահանվել է դեռևս երկու ամիս առաջ, իսկ արդեն մեկ ամսից այն կհանձնվի երկրպագուների դատին»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին՝ հավելելով, որ երգի հեղինակը Նարի Հարությունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Ալեքսանդր Միրզախանյանը:
Անչոկի խոսքով՝ ինքը էլի ունի նոր երգեր, պարզապես ձայնասկավառակ չի թողարկում և էկրաններին էլ առանձնապես չի երևում: Փոխարենը, նա հաճախ ելույթ է ունենում երևանյան ակումբներից մեկում, որի հիմնադիրներից մեկն ինքն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: