Բաքվում հայ պատգամավորներին շատ «բուռն» են դիմավորել
16/06/2014 14:27

Բաքվում հայ պատգամավորներին շատ «բուռն» են դիմավորել

Բաքվում՝ «Four Seasons» հյուրանոցի առջև, որտեղ հանգրվանել է հայ պատգամավոների պատվիրակությունը, ադրբեջանցիները բողոքի ակցիա են նախաձեռնել: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ՝ Ադրբեջան է մեկնել 3 հոգանոց պատվիրակություն, որի կազմում են ընդգրկված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և «Տարածաշրջանային հետազոտությունների» կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Թեև ակցիայի մասնակիցները հայ պատգամավորներին շատ «ոգևորված» են դիմավորել, սակայն տեղական ոստիկանությունը կարողացել է ցրել ակցիայի մասնակիցներին ու նրանց ձեռքից խլել ցուցապաստառները:

Նախորդող հրապարակում՝ Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, հայ պատգամավորները կգնան Բաքու
 

Բաքվում հայ պատգամավորներին շատ «բուռն» են դիմավորել