Տնտեսագետ. Էնեգետիկայի նախարարության և ՀԾԿՀ-ի վախը բռնել է պետք
16/06/2014 14:55

Տնտեսագետ. Էնեգետիկայի նախարարության և ՀԾԿՀ-ի վախը բռնել է պետք

Էներգետիկիայի նախարարության և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի վախը բռնել է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացմանը:

Հայկական ատոմակայնը 88 օր ուշացումով է գործարկվել` թանկացման պատճառաբանությունը տնտեսագետը չի հասկանում` նախ չի նշվում, թե ո՞ւմ մեղքով է եղել ուշացումը, եթե մեղավորը էներգետիկայի նախարարությունն է, թերացել է, ապա ինչո՞ւ պետք է հասարակությունը դրա համար վճարի, եթե ռուսական կողմն է, ինչո՞ւ չի խոսվում այդ մասին, այլ հրամցվում խնդիրը հանրությանը:

Բացի այս խնդիրներից, Գագիկ Մակարյանը հաղորդեց, որ տարբերություններ կան. նախ նշվում է, որ 17 մլրդ դրամի խնդրի պատճառով է թանկացումը, հետո նշվում է 20.3 մլրդ դրամի պատճառով: Բանախոսը հարց է տալիս` ի վերջո 17, թե՞ 20 մլրդ դրամ և ինչո՞ւ է երկու տարբեր թվեր ներկայացվում:

Բացի այդ, օգոստոսի 1-ից էլէներգիայի 10 տոկոսը թանկացումը բերելու է ստվերայնության ավելացման, քանի որ փոքր բիզնեսն առանց այդ էլ դժվարություններ ունի` ցածր եկամտաբերության պատճառով, ու թանկացումից հետո առավել ևս կփորձեն մնալ ստվերում:
 

Տնտեսագետ. Էնեգետիկայի նախարարության և ՀԾԿՀ-ի վախը բռնել է պետք