Արդարադատության նախարարի խորհրդական է նշանակվել Գեորգի Խաչատրյանը
16/06/2014 15:02

Արդարադատության նախարարի խորհրդական է նշանակվել Գեորգի Խաչատրյանը

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խորհրդական է նշանակվել Գեորգի Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Ներկայացնում ենք Գ. Խաչատրյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
29.04.1981 թվական, Երևան

Աշխատանքային գործունեություն

2014 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

2012-2014թթ.-«Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր, գործադիր տնօրեն

2009-2012թթ.- Աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու

2008-2009թթ.- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, համատեղությամբ նաև Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար

2007-2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, դատավորի խորհրդական

2006-2007թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ

2003-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ

2002-2003թթ.- ՀՀ տնտեսական դատարան, դատավորի օգնական

 

Արդարադատության նախարարի խորհրդական է նշանակվել Գեորգի Խաչատրյանը