Աշխարհի ամենատարեց գորիլան արդեն 53 տարեկան է (Տեսանյութ)
16/06/2014 18:17

Աշխարհի ամենատարեց գորիլան արդեն 53 տարեկան է (Տեսանյութ)

Հունիսի 15-ին ԱՄՆ Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում իր ծննդյան օրն է նշել աշխարհ ամենատարեց գորիլան:

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ արու Օզզին այս տարի դառնում է 53 տարեկան, ով արդեն հասցրել է ունենալ 10 երեխա, 9 թոռ և 2 ծոռ։ 

Նշվում է, որ երկարակեց գորիլայի համար այգու ղեկավարությունն իրական տոն է կազմակերպել, որին 26 տարի առաջ այգուն են փոխանցել տեղի համալսարանի հետազոտական կենտրոնից։


 

Աշխարհի ամենատարեց գորիլան արդեն 53 տարեկան է (Տեսանյութ)