Սուրբ Գայանե կույսի մասունքները կտեղափոխվեն Ս. Գայանե վանք
16/06/2014 19:51

Սուրբ Գայանե կույսի մասունքները կտեղափոխվեն Ս. Գայանե վանք

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որի տոնի առիթով ժամը 10:20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:

Սուրբ Գայանե կույսի մասունքները կտեղափոխվեն Ս. Գայանե վանք