Գալիանին որոշել է մեկընդմիշտ ազատվել Կակայից
16/06/2014 18:50

Գալիանին որոշել է մեկընդմիշտ ազատվել Կակայից

«Միլանի» կիսապաշտպան Կական, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի բրազիլական ակումբներից մեկում:

32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Սան Պաուլոն», իսկ այսօր տարածված տեղեկության համաձայն` Կակայի տրանսֆերը գնելու առիթը բաց չի թողնի նաև Բրազիլիայի փոխչեմպիոն «Գրեմիոն», որի ղեկավարությունն արդեն սկսել է հովանավոր փնտրել` պահանջված գումարը վճարելու համար:

Հիշեցնենք, որ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հստակ որոշել է մեկընդմիշտ ազատվել Կակայից:
 

Գալիանին որոշել է մեկընդմիշտ ազատվել Կակայից