Արտակ Զաքարյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը մեկնում են Պրահա
16/06/2014 12:08

Արտակ Զաքարյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը մեկնում են Պրահա

Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ:
Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտիվացման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ:
 

Արտակ Զաքարյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը մեկնում են Պրահա