.jpg)
ԱՆ. «Թեժ գիծը» ստացել է 222 հեռախոսազանգ
Հունիսի 9-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է 222 հեռախոսազանգ:
Դրանցից 142 –ը եղել են տեղեկատվական: Հնչել է նաև նախարարության գործառույթներին չվերաբերող` 10 հարց: Նշված շաբաթվա կտրվածքով ծառայությունը ստացել է նաև շնորհակալական 1 նամակ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ:
Մեկ դեպքն ուսումնասիրելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ, 1 բուժաշխատող եթարկվել է կարգապահական տույժի: Քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերը, առաջարկությունները և բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: