.jpg)
Ռեյնա. «Կասիլյասին հիմնական կազմից վտարելու պատճառ չեմ տեսնում»
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան աջակցել է իր խաղընկեր Իկեր Կասիլյասին, ում շարունակում են քննադատել` աշխարհի առաջնության խմբային փուլի Հոլանդիայի հավաքականի հետ խաղում 5 գոլ բաց թողնելու համար: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Չիլիի հետ կայանալիք հաջորդ խաղում Կասիլյասն իրավունք ունի պաշտպանելու Իսպանիայի հավաքականի դարպասը: Ըստ իս` Իկերը լավ է դիտվում, վստահ է իր ուժերին և մոտիվացված է: Ոչ մի պատճառ չեմ տեսնում նրան հիմնական կազմից վտարելու համար: Կարծում եմ, հաջորդ խաղում նա խաղադաշտ դուրս կգա: Կասիլյասը լավ պատրաստված է և կարող է փրկել թիմին, երբ դա հարկավոր է»,- նշել է Ռեյնան: