.jpg)
Ռոնալդու. «Այսօր մեր սրտերը միասին կբաբախեն»
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2014 թ. առաջնության խմբային փուլի Գերմանիայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ երկրպագուներին համախմբվելու կոչ է արել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Աշխարհի առաջնությունում այսօր սկսում ենք մեր մրցելույթները: Մենք շատ ենք, ավելի քան 10 մլն մարդ: Կրկին լի ենք զգացողություններով, վստահությամբ, վճռականությամբ և համառությամբ: Մեր ոգին կհաղթի:
Բոլորս միասին կհուսանք, կբռնենք միմյանց ձեռքերը, իսկ մեր սրտերը միասին կբաբախեն: Ոչ ոք միայնակ չի հաղթում` ոչ խաղադաշտում, ոչ կյանքում: Պորտուգալիան կիրք է, Պորտուգալիան ուժ է»,- հայտարարել է Ռոնալդուն: