.jpg)
Միմյանց բացահայտում են աստղային ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները
Ամուսինները, երկար տարիներ միասին ապրելով, աստիճանաբար ավելի լավ են ճանաչում իրար, ընկալում դիմացինի էությունը, սակայն բնավորության որոշ գծեր, այնուամենայնիվ, մնում են չբացահայտված: Life.panorama.am-ը պարզել է, թե որքանով են ծանոթ միմյանց և իրար մասին ինչ բացահայտումներ կարող են անել դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները:

-Նրա բնավորության ո՞ր գիծն եք ամենաշատը գնահատում:
Սարգիս-Հանդուրժողականությունը:
Մանո-Նպատակասլացությունը:
-Իսկ ո՞րն է նրա բնավորության ամենաանտանելի գիծը:
Սարգիս-Հեռախոսով խոսելը:
Մանո-Ծայրահեղականությունը:
-Երբ նա զայրանում է, կարող է անգամ…
Սարգիս-Ուղղակի լռել. դա ավելի ազդեցիկ է:
Մանո-Երբ նա զայրանում է, շատ բաների կարող է դիմել, բայց ես այնքան լավ եմ նրան ճանաչում, որ թույլ չեմ տա` այդչափ զայրանա:

-Հանգիստը նա նախընտրում է անցկացնել…
Սարգիս-Եվրոպայում:
Մանո-Հիմնականում սիրում է որևէ հետաքրքիր երկրում հանգստանալ, ճանապարհորդել, ծանոթանալ տեղի արվեստին, նոր բաներ բացահայտել:
- Ի՞նչ ուտեստ է նա նախընտրում:
Սարգիս-Այն, ինչ համեղ է և այն, ինչ ամուսնու հետ է ուտում:
Մանո-Բորշ:
-Երբ նա շատ զբաղված է, մոռանում է անգամ…
Սարգիս-Երբ մասնագիտական գործով է զբաղված, մոռանում է ամեն ինչ:
Մանո-Հաց ուտել:
-Նվերներից նա նախընտրում է…
Սարգիս-Փողը:
Մանո-Նրա համար կարևոր է ուշադրությունը, որը ցուցաբերվում է իր հանդեպ, այնուամենայնիվ, սիրում է, երբ նվերը խորհուրդ է պարունակում:
-Ո՞րն է նրա ամենասիրելի ֆիլմը:
Սարգիս-«Մեծն Գեթսբին»:
Մանո-Շատ են, բայց վերջին ֆիլմը, որը տպավորվել է` «Մեծն Գեթսբին» է:
-Հենց նա ազատ է մնում, միանգամից…
Սարգիս-Այդ ժամանակն անցկացնում է երեխաների հետ:
Մանո-Բոլորով գնում ենք զբոսնելու:

-Նա ամբողջ օրը երազում է…
Սարգիս-Կենտրոնում տուն ունենալու մասին:
Մանո-Նոր կառուցվող մեր ամառանոցի մասին: