Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ
16/06/2014 10:20

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ

Այսօր առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 17-20-ին շրջանների զագալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: 

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:

Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +28 +30, երեկոյան +20 +22, գիշերը +15 +17 աստիճան: 
 

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ