Արմավիրում երիտասարդի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
17/06/2014 13:00

Արմավիրում երիտասարդի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Այսօր Արմավիրի Նորապատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի` հրազենային վնասվածքով: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

«Երիտասարդը հայտնաբերվել է իր տանը: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»,- ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ երիտասարդն աշխատում էր ռուսական սահմանապահ զորքերի լվացքատանը:
 

Արմավիրում երիտասարդի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով