Հայտնաբերվել է կենդանի, որը կուլ է տալիս 3 մետրանոց շնաձկանը (Տեսանյութ)
17/06/2014 18:25

Հայտնաբերվել է կենդանի, որը կուլ է տալիս 3 մետրանոց շնաձկանը (Տեսանյութ)

Ավստրալացի գիտնականները ծովափնյա ջրերում հսկայական կենդանու են հայնատբերել, որը կարողանում է ամբողջությամբ կուլ տալ 3 մետրանոց սպիտակ շնաձկանը: Այս մասին գրում է «Обозреватель»-ը:

Ավստրալացիներն այս բացահայտումն արել են պատահաբար: Հատուկ GPS-սարքի օգնությամբ նրանք հետևում էին սպիտակ շնաձկանը: Սարքը արձագանքում էր կենդանու ջերմությունը: 600մ խորության վրա ջերմության ցուցիչը կտրուկ բարձրացել էր: Գիտանականները հասկացել են, որ շնաձուկն արդեն ողջ չէ, իսկ ջերմության բարձրացումը պատճառաբանել են նրանով, որ կենդանին հայտնվել է մեկ ուրիշ կենդանու ներսում:

Գիտնականները, սակայն, չեն կարողանում պատկերացնել, թե որ կենդանին կարող էր ամբողջությամբ կուլ տալ 3 մետրանոց սպիտակ շնաձկանը: 



 

Հայտնաբերվել է կենդանի, որը կուլ է տալիս 3 մետրանոց շնաձկանը (Տեսանյութ)