Ասեք նրան, որ նա կով է. Կովը կարծում է, թե ինքը շուն է (Տեսանյութ)
17/06/2014 19:12

Ասեք նրան, որ նա կով է. Կովը կարծում է, թե ինքը շուն է (Տեսանյութ)

Միլքշեյք մականունով կովն արտաքնապես չի տարբերվում մյուս ցեղակիցներից, բայց նա իրեն շուն է համարում: Կովը հրաժարվում է մյուս կովերի պես խոտ արածելուց, փոխարենը սակայն նախընտրում է շների հետ սնվել՝ նրանց հետ միասին ողջ օրը վազել։

Oddity Central-ի փոխանցմամբ՝ կովն ամբողջ օրը շրջում է շների հետ, և սնվում միայն այն ժամանակ, երբ իր ուտելիքը մատուցվում է «հատուկ ափսեով»:

Կենդանին ատում է խոտի համն ու նախընտրում է շների համար նախատեսված մթերքներ։

Բեթ դի Կապրիոն, ով հանդիսանում է կովի խնամակալը, պատմել է, որ կենդանու մոտ առկա այդ տարօրինակ սովորույթը պայմանավորված է նրանով, որ կովը նախկինում երբեք ուրիշ կով չի տեսել:

Ի դեպ այդ կինն այդ կովին պահում է Կալիֆոռնիայի իր ռանչոյում:

«Նա մշտապես շրջապատված է եղել շներով և ամբողջ օրը շան պես հետևում է ինձ, անգամ փորձում է մեքենայիս հետևի նստատեղին տեղավորվել»,- ասել է։
 

Ասեք նրան, որ նա կով է. Կովը կարծում է, թե ինքը շուն է (Տեսանյութ)