Աշխարհի առաջնության ամենաարագ գոլը 170.000-ից ավելի թվիթ է հավաքել
17/06/2014 19:04

Աշխարհի առաջնության ամենաարագ գոլը 170.000-ից ավելի թվիթ է հավաքել

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության շրջանակներում ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Քլինթ Դեմփսիի գոլը, որը առաջնությունում ամենաարագն է ճանաչվել, Twitter-ում 170 հազարից ավելի հիշատակում է ունեցել: Այս մասին գրում է РИА-Новости-ն:

Այսպես` G խմբի Գանա-ԱՄՆ հանդիպման ժամանակ ամերիկացի ֆուտբոլիստ Դեմփսին դարձել է ընթացիկ առաջնության ամենաարագ գոլի հեղինակը, քանի որ գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել խաղի 29-րդ վայրկյանին:

2-րդ հորիզոնականում է Ջոն Բրուքսի գոլը, որը խփվել է հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ. Այն հավաքել է 168 հազար թվիթ։

Հիշեցնենք, որ Գանա-ԱՄՆ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:
 

Աշխարհի առաջնության ամենաարագ գոլը 170.000-ից ավելի թվիթ է հավաքել