.jpg)
Ուկրաինայի արտգործնախարարը երգելով հայհոյել է Պուտինին (Տեսանյութ)
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշիցան Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում երգելով հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դեշիցան ռուսական դեսպանատան մոտ էր ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ: Նա դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին կոչ է արել ծայրահեղ միջոցներ չձեռնարկել, քանի որ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը վտանգված է:
Դեշիցան երգելուց հետո նշել է, որ Ուկրաինան պատրաստ է ամբողջությամբ խզել դիվանագիտական կապերը Մոսկվայի հետ, սակայն դա կլինի ամենավերջին կետը:
Միջադեպից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը փորձել է բացատրել իր վիրավորանքները դեսպանատան մոտ ստեղծված լարված իրավիճակով:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Դեշիցայի պահվածքը: