Սբ. Սպիտակավոր եկեղեցի բարձրացած արշավորդներին անվտանգ տարածք են տեղափոխել
17/06/2014 21:00

Սբ. Սպիտակավոր եկեղեցի բարձրացած արշավորդներին անվտանգ տարածք են տեղափոխել

Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը:

Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք:
 

Սբ. Սպիտակավոր եկեղեցի բարձրացած արշավորդներին անվտանգ տարածք են տեղափոխել