.jpg)
DJ Սերժոն հերքում է իր և Էմմիի սիրավեպի մասին լուրերը
Այսօր համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ երաժիշտ, դիջեյ և պրոդյուսեր Սերժոն և երգչուհի Էմմին սիրավեպ ունեն և ընկերություն են անում:
«Աստղային նեղ շրջանակին վաղուց հայտնի է Սերժոյի և երգչուհի Էմմի Բեջանյանի կապի մասին: Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ գաղտնի ընկերություն են անում: Էմմին ու Սերժոն միջոցառումների ժամանակ երբեք միասին չեն հայտնվում, իսկ նրանց աստղային ընկերախումբը սրբորեն պահպանում է փոքրիկ գաղտնիքը չտարածելու պատվիրանը»,- նման բովանդակությամբ լուրեր են տարածվում Facebook սոցցանցում:
Օրերս էլ Սերժոն հարազատների և ընկերների հետ նշեց իր 30-ամյակը և հայտնեց՝ քանի որ արդեն բոլորել է իր 30 տարին, լրջորեն մտածում է ամուսնության մասին: Թերևս, այս հանգամանքն է պատճառը, որ օգտատերերի շրջանում իրարանցում է սկսվել:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սերժոյի հետ և հարցրեց՝ որքանով է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ով սակայն հերքել է այդ լուրերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: