Հալեպում կրկին հայ է զոհվել. Լուսանկարներ
17/06/2014 16:41

Հալեպում կրկին հայ է զոհվել. Լուսանկարներ

Հալեպում հերթական հրթիռակոծության հետևանքով հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-յան էջից: Այսօր առավոտյան Նոր Գյուղը կրկին հրթիռակոծման թիրախ է դարձել: Տեղացող հրթիռների ու հրասանդերի հետևանքով զոհվել է Վրէժ Ճապաղջուրյանը, կան վիրավորներ:

Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքում երեկ կրկին հրթիռակոծություն է եղել, որի ժամանակ կրկին հայ է զոհվել: Սեբիլ շրջանում ընկած հրասանդի արկի բեկորից զոհվել էր 1942թ.-ին ծնված Սեդա Բասմաճյանը:


 

Նախորդող հրապարակում՝ Հալեպում հայ կին է զոհվել
 

Հալեպում կրկին հայ է զոհվել. Լուսանկարներ