Յագլանդը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին` Հակոբ Ինջիղուլյանի հարցով. Aravot
17/06/2014 20:43

Յագլանդը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին` Հակոբ Ինջիղուլյանի հարցով. Aravot

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը վերջերս այցելել էր Բաքու։ Aravot.am-ի տեղեկացմամբ՝ մինչ Ադրբեջան այցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր Թյորբորն Յագլանդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել հայ գերիների եւ մասնավորապես հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ Այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պաշտոնապես պատասխանել Նաիրա Զոհրաբյանին, ուր ասված է՝

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանի իշխանությունների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչները, այդ թվում նաև ես, մշտապես բարձրացրել և բարձրացնում ենք ազատությունից զրկված անձանց հարցը, քանի որ գտնում ենք, որ այդ հարցերը իրավացիորեն արժանի են մեծ ուշադրության»: Անկեղծորեն՝ Թյորբորն Յագլանդ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդող հրապարակում՝ Հակոբ Ինջիղուլյանը նոր նամակներ է ուղարկել. Դրանցից մեկում կան ջնջված տողեր

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Յագլանդը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին` Հակոբ Ինջիղուլյանի հարցով. Aravot