.jpg)
ԲՀԿ խմբակցության նիստն ավարտվեց. Կուտակայինի վերջնական տեքստը դեռ կքննարկվի
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նիստ է գումարել, որը գլխավորել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բազմաթիվ ներկուսակցական, աշխատանքային խնդիրներ են քննարկվել:
«Խմբակցության նիստում անդրադարձ է եղել նաև կուտակայինին: Որոշում կայացվեց, որ վաղը, երբ կառավարությունն օրենքի վերաբերյալ վերջնական նախագիծը ներկայացնի ԱԺ, կքննարկենք վերջնական տեքստը, նաև այն կքննարկենք մեր գործընկերների հետ և ըստ այդմ կհրապարակենք մեր եզրակացությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը: