Վ. Այվազյան. Սակագինը թանկացնում եք, սպառումը պիտի ավելանա՞. Ինչ ֆոկուս ա
17/06/2014 15:25

Վ. Այվազյան. Սակագինը թանկացնում եք, սպառումը պիտի ավելանա՞. Ինչ ֆոկուս ա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում քննարկվում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով ստացվում է, որ նա արդարացնում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, և թանկաումից հետո, նրա խոսքով, այս տարվա ընթացքում սպասվում է էլեկտրաէներգիայի սպառման ավելացում:

Այս հայտարարությունը զարմացրեց ոչ միայն լսումներին ներկա ընդդիմադիր պատգամավորներին, այլև` ՀՀԿ-ականներին:

Այսպես` ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չթաքցրեց զարմանքը և առաջարկեց.

«Դե եկեք 8 դրամով ավելացնենք, ինչի՞ եք 3.8 դրամով ավելացնում»,- ասաց նա` ավելացնելով, որ չի հասկանում այն տրամաբանությունը, թե սպառումը թանկացման արդյունքում պետք է ավելանա:

Ռ. Նազարյանը, սակայն, պատգամավորին չարձագանքեց` հիմնավորելով, թե «հայտարարությունը հեգնանք է պարունակում»:
ՀԾԿՀ նախագահի հայտարարության վերաբերյալ իր զարմանքն արտահայտեց նաև ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Տնտեսական աճը նվազել է, մարդիկ երկրից գնում են, սակագինը թանկացնում եք, սպառումը պիտի ավելանա՞.... Էդ ինչ ֆոկուս ա»,- ասաց Վ. Այվազյանը:

Ի պատասխան Ռ. Նազարյանն ասաց, որ հիմնվում է այն կանխատեսման վրա, թե նոր ձեռնարկություններ կլինի, սակայն նրա պատասխանը որևէ պատգամավորի չբավարարեց:

Նախորդող հրապարակում` Հոսանքի գին. Պատճառը օրենսդրական բացն է. Հիմնավորումը` Ռ. Նազարյանի
 

Վ. Այվազյան. Սակագինը թանկացնում եք, սպառումը պիտի ավելանա՞. Ինչ ֆոկուս ա