«Եթե աղմուկ չբարձրանար՝ Թուրքիան կիրականացներ Քեսաբի վերաբերյալ իր ծրագիրը»
17/06/2014 16:27

«Եթե աղմուկ չբարձրանար՝ Թուրքիան կիրականացներ Քեսաբի վերաբերյալ իր ծրագիրը»

Եթե միջազգային կազմակերպություններում աղմուկ չբարձրանար Քեսաբի վերաբերյալ, ապա Թուրքիան կիրականացներ իր ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիայի ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ ռազմավարական և մարտավարական: Ռազմավարական մասով Թուրքիան պատրաստվում էր հարված հասցնել Լաթաքիա նահանգին, որից հետո Սիրիայի հյուսիսային, մերձծովյան շրջանները վերահսկողություն տակ վերցներ: Իսկ երկրորդ մասով նախատեսվում էր Քեսաբի՝ հայերով բնակեցված շրջանի զավթը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ այդ ծրագիրը ձախողվեց:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել Քեսաբը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն վերադարձել են ավան:

Նախորդող հրապարակում՝ 250 ընտանիք վերադարձել է ազատագրված Քեսաբ
 

«Եթե աղմուկ չբարձրանար՝ Թուրքիան կիրականացներ Քեսաբի վերաբերյալ իր ծրագիրը»