Թևան Պողոսյանը՝ Բաքվից. Դուխով, հանգիստ մասնակցում ենք սեմինարին
17/06/2014 18:00

Թևան Պողոսյանը՝ Բաքվից. Դուխով, հանգիստ մասնակցում ենք սեմինարին

Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք մեզ շատ լավ ենք զգում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բաքվում ընթացքող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցող հայաստանյան պատվիրակության անդամ, Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

«Ադրբեջանցիները նեղվում են հայկական պատվիրակության ներկայությունից և դրանից ավելի դյուրագրգիռ են դարձել: Այսօր որոշել էին հայ ժողովրդին ահաբեկիչ անվանել, սկսած նախագահից վերջացրած սովորական քաղաքացիով: Բնականաբար, մենք իրենց բոլոր, արդեն ծիծաղելի, դիտարկումներին պատասխանեցինք: Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան չէին ասում: Հայրիկիս փորձեցին կպնել, դրան էլ ես պատասխանեցի, այլ կերպ ասած նեղվում են, էլ չգիտեն ինչ անեն»,- ասաց Թևան Պողոսյանը՝ ավելացնելով.

«Դուխով, հանգիստ մասնակցում ենք սեմինարին, ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»:
 

Թևան Պողոսյանը՝ Բաքվից. Դուխով, հանգիստ մասնակցում ենք սեմինարին