«Եթե կինը լավ պարել գիտի, նա կարող է հաջողության հասնել ցանկացած ոլորտում»
17/06/2014 19:40

«Եթե կինը լավ պարել գիտի, նա կարող է հաջողության հասնել ցանկացած ոլորտում»

Պրոֆեսիոնալ պարուհի, պարային նախագծերի ժյուրիի անդամ, «Առավոտը Շանթում» ծրագրի հաղորդավարուհի Վարդուհի Ալեքսանյանը կարծում է, որ նա, ով պարում է, օժտված է ինքն իրենից կատարյալը ստանալու հատկությամբ և կարող է հաջողության հասնել ցանկացած ոլորտում: Life.panorama.am-ը պարուհու հետ զրուցել է նրա կարիերայից, նախագծերի մասնակիցներից, հայ երգիչ-երգչուհիների պարային ունակություններից և այլ հետաքրքիր թեմաներից:

-Բացի «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերում ներգրավված լինելուց՝ ինչո՞վ եք զբաղված:

-Դասավանդում եմ Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտում, վերջերս դարձա Մանկավարժական գիտությունների թեկնածու, ինձ նվիրել եմ գիտությանը: Առաջիկայում կթողարկեմ սպորտային պարերի վերաբերյալ երկրորդ ուսումնական ձեռնարկը: Դոցենտի գիտական կոչում ստանալու մեծ ցանկություն ունեմ: Հիմա ավելի շատ աշխատում եմ ուսանողներիս հետ, իսկ պարելու համար, ցավոք, ժամանակ չի մնում:

-Պարային նախագծերի ժյուրիի անդամ եք. ձեզ այդ աշխատանքի մեջ ի՞նչն է գրավում:

-Գրավում է այն, որ ցանկացած պահի կարող ենք տեսնել անսպասելին: Մենք բացահայտում ենք այն, ինչ երբեք չենք տեսել: Փորձում ենք մասնակիցների մեջ զարգացնել թաքնված տաղանդը, որը կարող է վերարտադրվել պարի միջոցով: Ինձ համար, օրինակ, հետաքրքիր է փորձառու դերասանին տեսնել այնպիսի կերպարում, որը բացահայտում է բոլորի համար:

-Այս կամ այն մասնակցին գնահատելուց հետո ձեր սաները ձեզ հետ բանակցու՞մ են: Դասերի ընթացքում հաղորդումները քննարկու՞մ եք:

-Այո, «Պարահանդես» նախագծի հերթական Գալլա համերգից հետո քննարկումներ ենք ծավալում, ուսանողներս հաճախ վիճում են, կարծիք են հայտնում, որ մասնակիցներին պարտադիր չէ պրոֆեսիոնալ գնահատական տալ: Հետո ես բացատրում եմ դրա պատճառները: Այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս, որ նրանք ունեն իրենց սեփական կարծիքը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

«Եթե կինը լավ պարել գիտի, նա կարող է հաջողության հասնել ցանկացած ոլորտում»