Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները բոյկոտում են լրատվամիջոցներին
17/06/2014 18:37

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները բոյկոտում են լրատվամիջոցներին

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են Աշխարհի առաջնության ընթացքում լրագրողների հետ շփվելուց սկանդալային լուսանկարների հրապարակումից հետո:

Համացանցում հայտնվել են լողավազանում մերկ վիճակում լողացող մարզիկների լուսանկարները:

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ասել է, որ այդքանից հետո ինքը չի կարող նրանց ստիպել, որ լրագրողների հետ շփվեն:

«Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որևէ մեկը համացանցում տեղադրեր ձեր նման լուսանկարները, նրանք չեն շփվի մամուլի հետ և չեմ կարող ասել, թե երբ կավարտվի բոյկոտը»,- ասել է մարզիչը:

 

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները բոյկոտում են լրատվամիջոցներին