.jpg)
Հանուն հարսանեկան զգեստի` բրիտանուհին նիհարել է 64 կգ-ով
Սոմերսեթ դքսությունում բնակվող 36-ամյա Բեթ Ուիլլերը կշռում էր 140 կգ, և երբ սիրեցյալը նրան ամուսնության առաջարկ է արել, կինը որոշել է նիհարել:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ հանուն հարսանեկան զգեստի՝ բրիտանուհին որոշել է նիհարել 64 կգ-ով:
Ուիլլերը իր համար շատ խիստ դիետա է սահմանել: Հարսնացուն սնվել է միայն մրգերով և բանջարեղենով, օգտագործելով ավելի շատ ձուկ և ծովամթերք:
Միջերկրածովյան դիետան և ֆիզիկական վարժությունները մեկ տարվա ընթացքում տվել են իրենց արդյունքը: