.jpg)
Չինաստանի Յանգզի գյուղը հայտնի է «գաճաճների գյուղ» անունով
Չինաստանում հայտնի գյուղ կա, որի բնակչության զգալի մասը կազմում են միայն գաճաճները: Գյուղի բնակչության 40% տոկոսը մի քանի գլուխ կարճ է միջին վիճակագրական մարդուց: 80 բնակչից 36-ը գաճաճներ են, որոնցից ամենաբարձրահասակը 117 սմ է, իսկ ամենացածրահասակը` 63.5 սմ:
Այս պատճառով է, որ Յանգզին հայտնի է «գաճաճների գյուղ» անունով:

Ըստ ասեկոսեների՝ այդ ամենի պատճառը եղել է ժամանակին տարածված ծանր հիվանդությունը: Տեղաբնակ մեծերը պատմում են, որ իրենց երջանիկ կյանքն ավարտվել է այն ժամանակ, երբ մի գիշերվա ընթացքում 5-7 տարեկան երեխաների մեծ մասը վարակվել է այդ տարօրինակ հիվանդությամբ, որի հետևանքով դադարել է աճել երեխաների հասակը: Տեղաբնիկները փաստում են նաև, որ այդ հիվանդությունը հայտնաբերվել է 1951 թվականին:

Ասում են, թե Յանգզի այցելել են նաև գիտնականներն ու փորձագետները, ուսումնասիրել տեղանքի ջուրը, հողը և ուտելիքը, բայց դեռևս չեն կարողացել գտնել իրական պատճառները: