.jpg)
Համատեղության կարգով Համլետ Գասպարյանը դեսպան կլինի նաև Չեռնոգորիայում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից` տրամադրելով հրամանագիրը.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանին, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուխարեստ):