.jpg)
Գառնիում տեղադրվում է նորագույն թեքաչափ
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Գերզգայուն սարքի մոնտաժման աշխատանքները պահանջում են մեծ մասնագիտական հմտություն և ընթացքում ծագած տեխնիկական ու մասնագիտական խնդիրների լուծում: Երկրակեղևի դեֆորմացիաների գրանցման տվյալներն իրական ժամանակում կստանան և հայկական, և չեխական կողմը:
Կողմերի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, քննարկումների ընթացքում ձեռք է բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն: