.jpg)
ԱԺ արտահերթ նիստը դեռ չսկսած, ընդդիմադիրները 20 ընդմիջում պահանջեցին
Քւչ առաջ խորհրդարանում մեկնարկեց արտահերթ նիստը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարությունն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստում քննարկել հրատապ հարցեր:
Նիստի մեկնարկին ` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խորհրդարանական նիստերն ավելի շատ քաղաքականացված էին և օրենդրական գործունեությունը հետին պլան էր մղվել, ինչպես նաև` կան հրատապ օրենսդրական հարցեր, որոնք պետք է քննարկել:
Կառավարության առաջարկած որոշումների նախագծերի մասով վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան` ասելով, թե նիստն արտահերթ է, թե հերթական, կան օերնքներ, որոնք պետք է քննարկվեն 15-օրյա ռեժիմով:
«Օերնքների առաջին կատարողն օրենսդիր մարմինն է, եթե օերնքի պահանջը 15-օրյա ժամկետում քննարկումն է, ապա այդպես պետք է լինի: Հիմա դուք բերել եք նախագիծ, որը հանրային լայն հնչեղություն ունի, նույնիսկ 131 պատգամավորին ներկայացաված չեն նախագծերը»,- ասաց Ա. Վարդանյանը:
Իր հերթին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իրենք իրենք չեն դժգոհում արտահերթ նիստից, «մենք բողոքում ենք, որ ընդգրկված հարցերը չեն անցել հանձնաժողովներում, չեն քննարկվել, մենք ծանոթ չենք օրենսդրական ակտերին: Նախագծերը մտնում են ԱԺ լիագումար նիստ` առանց մասնագիտական քննարկման: Ստացվում է, որ Կառավարությունն ԱԺ-ն դարձնում է դակող մարմին»:
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ասա. «Մենք խոսոմ ենք օրենքների արդյունավետության մասին, սակայն պատգամավորներից և ոչ մեկը չի կարդացել, այս նախագիծը կարելի էր չէ՞ ուղարկել մեզ, մենք ոչինչ չենք կարող ասել, և հնարովոր է, որ անորակ օրենք ընդունենք»:
Օրենքն ընդունելուց առաջ, Արամ Մանուկյանի խոսքով, այն պետք է կարդալ, և մեծամասնությունը նույնպես չի կարդացել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե կանոնակարգ օրենքը որևէ հակասություն չի տեսնում. «Հարգանքով եմ մոտենում ձեր առաջարկները, բայց մենք չենք ասում օրենքները չքննարկենք»:
Ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին արձագանքեց նաև ՀՀԿ պատգամովոր Վարդան Այվազյանն` ասելով, թե օրենքների 70 տոկոսը քննարկվել է:
«Եթե որևէ մեկի հիշողության հետ կապված խնդիրեր կան, ապա կարող եմ հատիկ-հատիկ հիշեցնել»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ առաջարկեց 20 րոպե ընդմիջում` հիմնավորելով, որ ԱԺ նախագահի հետ խմբակցությունները պետք է քննարկեն հարցը: