.jpg)
Ռաուլ. «Իսպանիայի հավաքականին կփրկի խոշոր հաշվով հաղթանակը»
Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը կարծում է, որ աշխարհի առաջնությունում Չիլիի ընտրանու նկատմամբ այսօր տոնած խոշոր հաշվով հաղթանակը կարող է միայն վերադարձնել իսպանական թիմի նկատմամբ հարգանքը, քանի որ հոլանդացիներից 1:5 հաշվով կրած պարտությունը ստվեր է գցել աշխարհի գործող չեմպիոնների վրա: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Միայն 3 միավորը կօգնի իսպանացիներին` վերադարձնել հարգանքը: Հոլանդացիներից կրած պարտությունը ծանր իրավիճակ է ստեղծել աշխարհի գործող չեմպիոնների համար և հիմա խոշոր հաշվով հաղթանակ է հարկավոր:
Իսպանիայի հավաքականը բազմաթիվ խնդիրներ ունի: Օրինակ` Կասիլյասը: Նա Հոլանդիայի հետ խաղում շատ վատ հանդես եկավ, իսկ պաշտպանությունում միայն Խորդի Ալբան ունի համապատասխան արագություն, որպեսզի կարողանա կանգնեցնել մրցակից թիմի հակագրոհները: Բայց նա էլ կարող է մնալ առջևի գծում` չհասցնելով վերադառնալ»,- նշել է Ռաուլը: